Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վարչապետը դժգոհել է՝ միայնակ է մնացել Ամուլսարի հարցում. Մանրամասներ ծաղկաձորյան հանդիպումից

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողովների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը:

Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների` Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշումն աջակցելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: