Search
Close this search box.

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:

Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին:

Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ:

Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Իրավապահները պարզում են մանրամասները: