Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի սահմանվի

Վերաքննիչը դատարանը մերժեց դատախազության բողոքը, Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի սահմանվի։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել:

Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։