Search
Close this search box.

Նոր Խարբերդում հղի կինը հոսանքահարվել է ու մահացել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հուլիսի 23-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանությունից հաղորդագրության համաձայն ՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա հղի կնոջ դի:

«Ըստ նախնական տեղեկությունների կինը մահացել է հոսանքահարվելու հետեւանքով: Այս պահին քննություն է ընթանում»,-տեղեկացնում են ոստիկանությունից:

Նշենք, որ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ: