Search
Close this search box.

Ուղիղ միացում. Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, նախատեսված է բողոքի ակցիա Օպերայի շենքի մոտ: Օպերային հարակից հատվածներում ոստիկանականմեծաթիվ ուժեր են կենտրոնացված: Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սրբազանը կոչ էր արել ժամը 16-ին լինել Օպերայի հրապարակում, որտեղ ժամը 17-ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

Որոշվել էր, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ և Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

Սակայն արդեն այսօր առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ կապված EBRD միջազգային ֆորումի անցկացման հետ, ժամը 15-ից մինչեւ երեկոյան 20-ը փակ են լինելու Օպերային հարակից փողոցները: