Search
Close this search box.

Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ

Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեց Երասխ գյուղի վարչական ղեկավար Վարդան Լևոնյանը:

Նա հայտնեց, որ սահմանային կետում այս պահին շարժ կա. նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս սահմանապահները օրեր առաջ դուրս են եկել նաև Ներքին Հանդից: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

Նշենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերի դուրս գալու վերաբերյալ։