Search
Close this search box.

Էրդողանին գահընկե՞ց են անում․ ընթանում է հրատապ նիստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իրավապահ մարմինների շարքերում դավադրության մասին լուրերի ֆոնին, ասել է, որ իշխանությունները քաջատեղյակ են տիկնիկավարների և այդ խաղն իրականացնողների մասին։
«Նրանք, ովքեր ցանկանում են վերադարձնել FETÖ-ին, երբեք ձեռքերը ծալած չեն նստում։ Մենք գիտենք, թե ինչի են հասնում նրանք, ովքեր ցանկանում են պառակտել մարդկանց։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է խամաճիկը, ով է տոնում, ով է տիկնիկավարը։ Որքան էլ դա զզվելի թվա, մենք այս թակարդը չենք ընկնի։  Այն, ինչ հարիր է մեզ, արժանապատվությունն ու հանդուրժողականությունն է։ Անկախ նրանից, թե ինչ են անում մյուսները», — ասել է Թուրքիայի ղեկավարը երկրի խորհրդարանում ընթացող նիստում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած գիշեր արտակարգ խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել հեղաշրջման սպառնալիքի մասին։ Թուրքական ԶԼՄ-ները հավելում են, որ այս օրերին զանգվածային ռեյդեր են անցկացվել, որի շրջանակում ուժային կառույցների աշխատակիցներ են աշխատանքից ազատվել։