Search
Close this search box.

«Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը

Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանը, այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը՝ նշելով, որ ինքը եւս  ազատման դիմում է ներկայացրել։

Թամամյանի գրառման մեջ ասվում է՝

«Քիչ առաջ բժիշկ Դանիելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյանի արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։  «Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։

Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։

Քիչ մնաց, պինդ կացեք»: