Search
Close this search box.

Դանակահարել է զինծառայողին. 19-ամյա քաղաքացին խոստովանել է

Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա մի քաղաքացի ձեռքին եղած դանակով հարվածել է տուժածի կրծքավանադակին՝ պատճառելով վնասվածք: Միջադեպի մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել։

Մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, ժամը 03.15-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Հիշեցնենք՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է, որը պայմանագրային զինծառայող է։