Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մետաղական աղբով բարձած մեքենաները՝ կառավարության շենքի դիմաց

Մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվող քաղաքացիները բողոքում են, որ չեն կարողանում շարունակել իրենց գործունեությունը։

Այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ մետաղական աղբով բարձած մեքենաները կայանել են կառավարության շենքի մոտ՝ ի նշան բողոքի ակցիայի։ Նրանց փոխանցմամբ՝ գումար են ներդրել վերմշակմամբ զբաղվելու համար, արդեն մոտ մեկ տարի է, ինչ զբաղվում են այդ գործով, սակայն ներկայումս խոչընդոտներ են հարուցվում։

 

«Վարկ ենք վերցրել, որպեսզի այս գործը անենք։ Ամբողջ Հայաստանի տարածքից հավաքում ենք մետաղական ոչ ծանր թափոններ՝ մշակում եւ արտահանում։ Աղբից գումար ենք ստեղծում, իսկ այսօր մեզ արգելում են»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Նրանք կառավարության շենքի մոտ են հավաքվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու իրենց պահանջը. «Վարչապետն ասում էր՝ մինչեւ այս աղբը չվերանա փողոցներից հեղափոխությունն ավարտված չէ, այնինչ այսօր մեզ խոչնդոտում են»։

Կառավարության շենքի դիմաց կայանված են 8 բեռնատար՝ մետաղյա ջարդոններով։