Search
Close this search box.

Նոր Հայաստանում դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա. Արարատ Միրզոյանը՝ իր ընկերոջ՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը չի կարող ազդել այդ մարդու գործով նախաքննության և դատարանի վճռի վրա, պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին լրագրողների հարցերին. «Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի. նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»,- նշեց Միրզոյանը:

Հարցին, թե Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը որքանո՞վ կազդի հեղափոխության վարկանիշի վրա, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»: