Search
Close this search box.

«Կրկնակի ֆորսաժ»-ի ռեժիսորը կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել

Ամերիկացի ռեժիսոր Ջոն Սինգլթոնը կաթվածով հիվանդանոցում է հայտնվել, գրում է The Guardian-ը։

Պարբերականի տվյալներով՝ տվյալ պահին Սինգլթոնը վերակենդանացման բաժանմունքում է։

Ռեժիսորի ներայացուցիչները հաստատել են այդ տեղեկատվությունը։

Ջոն Սինգլթոնն առավել հայտնի է Boyz N the Hood, «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմերով։