Search
Close this search box.

Մեքենան մոտ 80 մ գլորվել է Ամասիայի ձորը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 10-ին՝ ժամը 21:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ամասիայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ՝ Մ.Զ., ծնված 1972 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 80 մ գլորվել ձորը: Վարորդը եւ ուղեւորներից մեկը՝ Մ.Ա.-ն (ծնված 1975 թ.), տեղափոխվել են Ամասիայի շտապօգնության կայան, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մյուս ուղեւորը՝ Ա.Մ.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: