Search
Close this search box.

60.000 ստացող մանկավարժը, 14 ժամ ոտքի վրա վաճառողը հարկ կտա, մի երեկոյի ընթացքում 2000-3000 դոլար աշխատողը չի տա՞. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եկամուտ ստացող յուրաքանչյուր ոք պարտավոր է լինել հարկատու։ Մի տեղ տեսա, որ մի ռաբիս երգիչ բողոքում էր թե. կոկորդ ճղեմ, հարկ տա՞մ։ Ոմանք կոկորդ են ճղում, ոմանք’ հետույք, երրորդները ցոնցղում են այդ հետույքները։ 60.000 ստացող մանկավարժը, 14 ժամ ոտքի վրա վաճառողը հարկ կտա, մի երեկոյի ընթացքում 2000-3000 դոլար աշխատողը չի տա՞։ Ընդհանրապես հասկացեք, փողի համար բոլորս էլ ինչ-որ ռեսուրս վաճառում ենք։ Դա կարող է լինել հմտություն, միտք, ֆիզիկական աշխատանք, կոկորդ ճղել, թե հետույք, ոմանք մի այլ’ ոչ եթերային հատված։ Բայց բոլորս էլ պարտավորություն ունենք, որը կոչվում է հարկ։