Search
Close this search box.

«Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է ՀՀ կառավարության «Թվիթեր»-ի էջում իր և ՀՀ վարչապետի հանդիպման մասին տեղեկատվությամբ և կատարել հետևյալ գրառումը. «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ամիս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Ձեզ հետ հանդիպմանը»: