Search
Close this search box.

Պայքարին հաջորդեց բաժանումը. չորս կուսակցական լքեց Փոստանջյանին

Երկիր ծիրանի կուսակցության չորս անդամներ՝ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը Կոնստանտին Ղարիբյանը, Աստղիկ Պետրոսյանը հայտարարել են կուսակցությունից և նախընտրական ցուցակից դուրս գալու մասին: Նրանց հայտարարությունում նշված է.

«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար»։