Search
Close this search box.

Հրապարակ. Կհարցաքննվեն երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյաները

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործը` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով, փոխանցվել է Քննչական կոմիտե: Այս օրերին քննչական գործողություններ են իրականացվում, տասնյակ աշխատակիցներ են հարցաքննվել, առաջիկայում կհարցաքննվեն նաեւ երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյաները:

Չի բացառվում, որ գործի հանգուցալուծման արդյունքում ոմանք ոչ միայն աշխատանքից զրկվեն, այլեւ՝ ազատությունից: Նշենք, որ սա երկաթուղու դեմ հարուցված միակ գործը չէ։