Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Լրագրողներն այսօր Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանից փորձեցին պարզել, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։

Գալուստ Սահակյանը դա բացատրեց այսպես, որ գործող իշխանությունը չհաշտվեց այս փաստի հետ, որ Հանրապետականը Երևանը հասցրել է բոլորի համար հաճելի մի բևեռի, ինչը երբեք չէր եղել․ «Այդ պատճառով մի այլ թեկնածու չենք ներկայացնում, որովհետև նույնիսկ եթե այդ թեկնածուն էլ հաջողության հասնի, նորից պիտի կռիվը գնա, թե ով պիտի լինի Երևանի քաղաքապետ»: