Search
Close this search box.

Այս շինծու մեղադրանքն անպատասխան չի մնա. Ս. Ֆարմանյանը՝ քրոջ դեմ հարուցված քրեական գործի մասին

Ազգային ժողովի արտահերթ նիստին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով իր քրոջ՝ Շիրակի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց. «Ակնհայտ է, որ այն առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի:»,-ասաց նա՝ նշելով, որ քրեադատավարական օրենքի անհիմն շինծու մեղադրանք է առաջադրվել:

Սամվել Ֆարմանյանից հետո վարման կարգով ձայն խնդրեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և նշեց, որ քրեական գործեր որևիցե մեկի հանդեպ չեն հարուցվում առանց փաստերի, չի հարուցվում որևէ մեկի նախաձեռնությամբ, և պետք է դա մեկընդմիշտ հաշվի առնել: