Search
Close this search box.

Նախարարության աշխատակիցը «լայքի պատճառով» քիչ է մնացել զրկվի աշխատանքից

«Հրապարակ»-ը գրում է`

Պարզվում է՝ նոր կառավարությունը եւս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից եւ աչքը չորս արած՝ հետեւում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։

Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին (անունները չենք նշում՝ իրենց իսկ շահեից ելնելով) եւ հասկացրել, որ «վերեւներից» հետեւում են Ֆեյսբուքում իր վարքին։ Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել»՝ հավանություն տալ նոր կառավարությանը քննադատող գրառումներին եւ ինքն էլ մի նման գրառում է կատարել։

Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից։ Եվ պաշտոնյային հորդորել է «զսպվածություն» ցուցաբերել սոցցանցերում։