Search
Close this search box.

Ծանրոդ Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրոդները հերթական մեդալները նվաճեցին Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Մինչեւ 15 տարեկան ծանրորդներ մրցաշարում 69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը երկամարտի 249 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ ճանաչվել Եվրոպայի փոխչեմպիոն: Նա արծաթե փոքր մեդալներ նվաճեց նաեւ պոկում (108 կգ) եւ հրում (141 կգ) վարժություններում:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Կառլոս Նասարը, որը ցույց տվեց 260 կգ (113+147) արդյունք:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից հանդես կգա Հարություն Գրիգորյանը, որը նախնական տվյալներով համարվում է գլխավոր ֆավորիտը: