Search
Close this search box.

Միքայել սրբազանը` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժման մասին

Այս պահին տավուշցիները Կիրանցից շարժվում են դեպի Երևան՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին «Հրապարակը» հարցրել է, թե ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին ու տավուշցիներին։

Միքայել սրբազանն ասել է, որ հաջողություն է մաղթում․ «Ինչ նպատակ որ դրել են իրենց առաջ, թող այդ նպատակը իրականանա»,- պաատասխանել է Միքայել սրբազանը։

Լրատվամիջոցը կարծիք է հարցրել՝ արդարացվա՞ծ է շարժումը Տավուշից Երևան բերելը, Միքայել սրբազանը պատասխանել է․ «Հարցը Երևանում է լուծվելու, դա Տավուշում լուծվելիք հարց չէ, դա Տավուշի մարզպետարանի լուծելիք հարցը չէ, այդ հարցի լուծումը Տավուշի մարզպետարանի իրավասության ներքո չէ, Երևանում է, ուրեմն եթե տավուշցիները պահանջում են ու Երևանը չի լսում, ուրեմն իրենք պիտի գան Երևան։ Դա է տրամաբանությունը»,- պատասխանել է Շիրակի թեմի առաջնորդը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: