Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ

«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:

«Ասում ենք` պատմություն, պատմություն, մեր պատմություն, հայ ժողովրդի պատմություն, բայց այդպես էլ չենք արձանագրել ու հարաբերվել այդ փաստի հետ կամ առնվազն այս ասածը հարցական նշանով չենք դրել` իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է եղել ու դեռ շարունակում է դրված լինել մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար»,- ասել է վարչապետը:

Նա նշել է` սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել:
«Եթե մենք այս հարցերի հետևից գնանք ու պատասխանը լինի` ոչ, այդպես չէ, դա էլ է շատ կարևոր արդյունք, որը կմեծացնի մեր վստահությունը ու նույնքան արդյունք է, եթե մենք գնանք այդ հարցերի հետևից ու պատասխանը լինի` այո, դա այդպես է»,- ասել է Փաշինյանը:

Այս Բաժնից