Search
Close this search box.

ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի պատարագը` Հաղարծինի վանքում

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որը նախօրեին քայլերթով Կիրանցից հասել էր Հաղարծին, այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Նշենք, որ Հաղարծինի վանքը լեփ լեցուն է մարդկանցով, շատերը նույնիսկ դրսում են կանգնած՝ ներսում տեղ չլինելու պատճաառով:

Պատարագից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կշարունակի քայլերթը դեպի Երեւան:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարգյուղով, Իջեւանով:

Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Նրանց պահանջն է դադարեցնել իշխանություններ որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: