Search
Close this search box.

Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը

«Փյունիկ» ՖԱ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:
«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:
Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»: