Search
Close this search box.

ԲՀԿ-ն ունի քաղաքական որոշում, թեկնածուի հարց սակայն չի քննարկվել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հուլիսի 16-ին Երևանը քաղաքապետ չի ունենա և կգործի «Երևանի մասին» օրենքի հաջորդ դրույթը` կգնանք ավագանու արտահերթ ընտրության, որը, բոլոր հաշվարկներով, կլինի սեպտեմբեր ամսվա վերջին:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն արդեն ունի քաղաքական որոշում: «Մենք անպայման մասնակցելու ենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ մնացածն արդեն քննարկման խնդիր է»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով` այս պահին իրենք թեկնածության հարց չեն քննարկել: «Չենք քննարկել` ով կգլխավորի ավագանու մեր ցուցակը, բայց մենք կներկայացնենք մարդկանց այնպիսի համամասնական ցուցակ, ովքեր կարող են վերցնել պատասխանատաություն Երևան քաղաքի համար»,- նշեց նա` հավելելով, որ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը նկատելիորեն տարբերվելու է նախորդ ցուցակից։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստում որոշում է ընդունվել՝ քաղաքապետ ընտրել հուլիսի 16-ի նիստում։