Search
Close this search box.

«Ժամանակ». Ո՞վ է իր «ներդրումն» ունեցել Սերժի Վաչոյի ձերբակալության հարցում

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ կողմից կատարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկինում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնազորի պետ հանրահայտ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ‚ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: