Search
Close this search box.

Ձերբակալվեց Սերժ Սարգսյանի ամենամտերիմներից մեկը

Politik.am-ի տեղեկությունների համաձայն Ազգային Անվտանգության ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (հայտնի է անունով)։ Նրա դեմ գործ է հարուցվել ապօրինի հարստացման մեղադրանքով։Այս մասին տեղեկացնում է Politik.am կայքը:

Հիշեցնենք, որ օրերս քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են կատարել «Յանս» ռեստորանային համալիրի փաստացի տիրոջ` Ռ. Բեգլարյանի բնակարանում: Խուզարկության արդյունքում հայտանբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ռ. Բեգլարյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի (հայտնի է «Սերժի Վաչո» անունով) կինն է՝ Ռուզաննա Բեգլարյանը: Ամուսինները գրանցված են նույն հասցեում՝ Երևանի Տերյան փողոցում: