Search
Close this search box.

Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել

Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն Է տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը, ինչը ամենաբարձր ցուցանիշն Է նրա պաշտոնավարման ընթացքում, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության անցկացրած հարցման տվյալները: Նախագահի գործունեությանը հավանություն տվողների իննսուն տոկոսը հանրապետականներ են:

Նշվում Է, որ, անկախ Թրամփի գործունեությունից, քիչ հավանական Է, որ նա կկարողանա ավելի մեծ աջակցություն ստանալ դեմոկրատներից: Gallup poll found-ը նաեւ հայտնում Է, որ նախագահության ժամկետի նախորդ ամբողջ ժամանակաշրջանում Թրամփի վարկանիշներն զգալիորեն ցածր են եղել, քան նրա նախորդներինը: Հարցումն անցկացվել Է հեռախոսով 2018 թվականի հունիսի 11-17-ը: Դրան մասնակցել Է 1511 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 3 տոկոսային կետ: Մարտին Թրամփի գործունեության հավանության վարկանիշը, որը կազմվել Էր NBC հեռուստաալիքի եւ Wall Street Journal հրատարակության հարցման արդյունքներով, կազմել Էր 43 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: