Search
Close this search box.

Հայտնի են «Ալաշկերտ»-ի մրցակիցները

Հունիսի 26-ից հուլիսի 4-ը Մինսկում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի: Հունիսի 28-ին «Ալաշկերտ»-ը կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ, հունիսի 30-ին՝ «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հետ, իսկ հուլիսի 3-ին՝ Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ: Երևանյան ակումբի բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկ»-ն ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնաց Պրեմիեր լիգայից: Հունիսի 14-ից 20 կայանալիք հանքավանյան ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ալաշկերտ»-ը մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, ևս մեկ խաղ նախատեսված է հավաքների միջակայքում: Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ն, ի տարբերություն նախորդ տարիների, պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից` նախնական փուլի փոխարեն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին, իսկ որակավորման առաջին փուլի հանդիպումները` հուլիսի 10-11-ին և 17-18-ին: