Search
Close this search box.

Նոր նշանակումներ ոստիկանությունում. Օսիպյանը բաժնի պետեր է նշանակել

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Նախկին պետը՝  Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաեւ Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը: