Search
Close this search box.

Նիգերիայում առնվազն 180 կալանավոր փախել է բանտից

Նիգերիայի Միննա քաղաքում առնվազն 180 կալանավոր փախել է բանտից, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Աբդուլրահման Դանբազաուի հայտարարությանը։

Փախուստի դիմածներից 30-ին հաջողվել է հայտնաբերել ու բանտ վերադարձնել։

Նիգեր նահանգի ղեկավարը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նշել է, որ նահանգի իշխանությունները բանտերում մի շարք բարեփոխումների իրականացման նպատակով պատրաստ են համագործակցել դաշնային կառավարության հետ։

Այժմ իշխանությունները փորձում են պարզել զանգվածային փախուստի պատճառներն ու հանգամանքները։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։