Search
Close this search box.

ՀՖՖ-ն Շիրակին պարտություն գրանցեց և տուգանեց Փյունիկի հետ խաղին չներկայանալու համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Շիրակ ակումբին տեխնիկական պարտություն է գրանցել և տուգանել Հայաստանի առաջնության Փյունիկի հետ խաղին չներկայանալու համար: Ակումբը տուգանվելու է 250000 դրամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն Շիրակին զրկել է 12 միավորից, քանի որ ակումբի ներկայացուցիչը փորձել է կաշառել Բանանցի խաղացողներից մեկին անհրաժեշտ արդյունք ապահովելու համար: Շիրակը չի ընդունում մեղադրանքը և հայտարարել էր Փյունիկի հետ խաղը բոյկոտելու մասին: