Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 աշակերտ է զոհվել

ԱՄՆ Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի Santa Fe միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 8 աշակերտ, հայտնում է CBS-ը:

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Տուժածների թվի մասին տեղեկությունները ճշտվում են:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են ուսումնական հաստատություն: Աշակերտները տահրանվել են մոտակայքում գտնվող սպորտային համալիր:

Հարձակվողի գործողությունների պատճառը դեռևս հայտնի չէ: