Search
Close this search box.

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի նոր ընտրություն տեղի կունենա

«Հանդիպումներ եմ ունեցել բոլոր շահագրգիռ անձանց հետ: Երեկ և այսօր առանձնազրույց եմ ունեցել ՇՊՀ ռեկտորի հետ և որոշել, որ հարցին պետք է լուծում տրվի: Ձևավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ և մեր վերահսկողությամբ կանցկացնի ռեկտորի նոր ընտրությունր: Ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Սահակ Մինասյանի տեղակալ Երվանդ Սերոբյանը»,-  ՇՊՀ-ում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` տեղեկացնելով, որ սա ամենատրամաբանական լուծումն  է կողմերի լարվածությունը հանդարտեցնելու համար:

ԿԳ նախարարը նշեց, որ ռեկտոր Մինասյանին առաջարկել է առաջիկայում վերականգնել համալսարանից հեռացված երկու դասախոսների աշխատանքը, եթե, իհարկե, դրա հնարավորությունը կա . «Ես կարծում եմ խնդիրներն այդպես պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների ճանապարհով, պետք է հաշվի առնել, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց ամեն ինչ պետք է օրենքի դաշտում լինի»,- եզրափակեց Ա. Հարությունյանը: