Search
Close this search box.

«Ռոզի Արմենը կգա Հայաստան՝ միանալու ժողովրդին». Վալերի Սահարյան

Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր կապնվեցի ֆրանսահայ հայտնի երգչուհի, լեգենդար Ռոզի Արմենի հետ, ով հայտնեց, որ առաջին իսկ օրվանից ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա իր լիարժեք աջակցությունն է հայտնում արդեն համահայկական դարձած այս պայքարին, ինչի նպատակով երկու օրից կլինի Հայաստանում և կմիանա մեզ բոլորիս։

Հուսով եմ, նա հնարավորություն կունենա հանդես գալ Հանրապետության հրապարակում և դիմել ժողովրդին։