Search
Close this search box.

Բենթլի մականունով օրենքով գողը դժգոհ է գաղութի պայմաններից

Օսետրինա կրտսեր կամ Սերգեյ Բենթլի մականունով հայտնի 31-ամյա օրենքով գող Սերգեյ Ասատրյանը դժգոհ է գաղութի պայմաններից:

Գաղութում անհատական հյուրանոցային համար չստանալով՝ Ասատրյանը բողոքել է դատախազությանը: Որքան էլ տարօրինակ է, այդ բողոքից հետո հանձնաժողով է եկել եւ այժմ ստուգում է բանտարկյալների կյանքի պայմանները, հաղորդում է «Պրայմ Կրայմը»:

Օսետրինայից վերցրել են սմարթֆոնը, ստիպել են հանել քաղաքացիական հագուստը: Նրան տղամարդկանց հետ ընդհանուր խցում են տեղավորել: Վրդովված այս վերաբերմունքից նա դատախազություն բողոք է գրել: