Search
Close this search box.

Կրակոցներ Երեւանում. քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, կեսօրին, Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 57-ամյա Հովսեփ Վարդանյանն է, ով վնասվածքը ստացել է Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի մոտ։

Արդեն դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է քննիչ Սարգսյանը, իսկ իրավապահները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև որսորդական հրացանից արձակված կրակված պարկուճ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արբակիրի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որպես կասկածյալ որոնում են Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Սամվելյանին։