Search
Close this search box.

Մարտին Կիոուն. Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հեռազգաց է

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, BBC-ի փորձագետ Մարտին Կիոունն անդրադարձել է «զինագործների» հարձակողական Հենրիխ Մխիթարյան-Պյեր-Էմերիկ Օբամեյանգ զույգին: Այս մասին գրում է armsport.am-ը:

«Օբամեյանգն իսկապես շատ կարևոր է «Արսենալի» համար և այս անգամ նրանք իսկապես ամեն ինչ ճիշտ արեցին: Ամեն ինչ գալիս է առջևի գծի ֆուտբոլիստներից, երբ նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, քեզ հույս են ներշնչում:

Մխիթարյանը սկսում է լինել այն ֆուտբոլիստը, ով պահեր է ստեղծում, իսկ Օբամեյանգը միշտ «Ուոթֆորդի» դարպասին էր ուղղված: Նրանք երկուսն էլ արդարացնում են իրենց գինը:

Այդ զույգը, որը ստեղծվել է Գերմանիայում, կարծես հեռազգաց լինի: «Արսենալը» 105 միլիոն ֆունտ է ծախսել հարձակվողների վրա, և այս մեկը՝ Պյեր-Էմերիկը, արդարացնում է իրեն: Բարդ ճանապարհ էր, սակայն այժմ նրանք դառնում են «Արսենալի» ֆուտբոլիստներ:

Խնդիրը նրանում է, որ այդ զույգը չի կարող խաղալ միասին ամեն շաբաթ, քանի որ գաբոնցին չի կարող մասնակցել Եվրոպա լիգային»,- ասել է Կիոունը: