Search
Close this search box.

«ՄարԴի ուՏը» Շիրակի պետական համալսարանում. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով իրեն ներկայացնում է որպես «կնամեծար» անձ, կրկին աչքի ընկավ իր պահվածքով, այսինքն` «պահվածքի» բացակայությամբ նույն կանանց նկատմամբ…Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝մարտի 8-ին, երբ հանրապետության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, բուհերի, դպրոցների ղեկավարներն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ուշադրության կենտրոնում պահել իրենց մոտ աշխատող կանանց և աղջիկներին, ՇՊՀ ռեկտորը բացարձակ անտեսեց վերջիններիս… 2018 թ-ի մարտի 8-ը միշտ կհիշվի և առաջինն է մեր բուհում աշխատող կանանց համար,ովքեր արժանացան միայն ռեկտորի «շքեղ» շնորհավորական ուղերձին: Չարժանացան նույնիսկ մեկ ծաղկի,էլ ուր մնաց հանկարծ արժանանային ամեն տարի այս տոնի կապակցությամբ նրանց տրվող դրամական ուշադրությանը,որը վերջին տարիներին կազմում էր 20 հազար դրամ…Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը,ով հայտնի է նաև որպես «թանկարժեք» ֆուրշետների սիրահար,նույնիսկ չկազմակերպեց ժամանցի այդ տեսակը…Դե, արհկոմին, իհարկե, մարտի 8-ն անհետաքրքիր էր… Հետաքրքիր է,ինչո՞վ էր պայմանավորված մարտի 8-ի այս տեսակ «ասկետիկ» նշելը,այսինքն` չնշելը… Չնայած,այս ամենը չի վերաբերում բոլոր կանանց…Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ որոշ յուրային կանանց համար ամեն ամսվա աշխատավարձ ստանալու օրը մարտի 8 է,քանի որ, հաշվի առնելով նրանց կարողությունները, երազում չէին տեսնի,որ կարող են ամսական ստանալ 300-350 հազար դրամ աշխատավարձ…
Իսկ չնշելու պատճառը շատ պարզ է…Այո՛,բյուջեի ոչ ռացիոնալ ծախսերի և անիմաստ ու սարսափելի ծախսատար շինարարությունների պատճառով համալսարանի բյուջեն դատարկ է ,և Սահակ Մինասյանն ի վիճակի չէ պարգևավճարներ տալ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բուհի աշխատակցուհիներին…
Ի դեպ,«շնորհավորանքի» չեն արժանացել նաև բուհին կից գործող քոլեջի և ավագ դպրոցի աշխատակցուհիները ևս…

Գագիկ Համբարյան