Search
Close this search box.

16-ամյա աղջիկը հղի է. ոստիկանությունը փնտրում է նրա 25-ամյա համագյուղացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 16-ամյա Ժ. Ռ.-ի հղիության փաստով:

Մարտի 6-ին Արմավիր բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքից Ոստիկանության Արամվիրի բաժին հայտնել են, որ 13-ից 14 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժ. Ռ.-ն:

Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են Ժ. Ռ-ի նկատմամբ սեռական գործողություններ կատարող կասկածյալի ինքնությունը:

Նա երեխայի համագյուղացի, 25-ամյա Ա. Ա.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ: