Search
Close this search box.

Գերմանաբնակ մեր հայրենակից Տիգրան Բարեղամը նորից կվերադառնա ռինգ

Ձախ ձեռքի վանասվածքի պատճառով մեր հայրենակից Տիգրան Բարեղամը 11 ամսվա ընդմիջումից հետո նորից կվերադառնա ռինգ: Armlif.am կայքի փարիզյան գործընկեր Արտակ Թադևոսյանի հետ զրույցում Տիգրանը ուրախալի լուր է հայտնել` ապրիլ ամսին նա կմասնակցի մենամարտի: Առայժմ Տիգրան Բարեղամը ապրիլյան մենամարտի մասին մանրամասներ չի փոխանցում: Միայն նշենք, որ երկու մենամարտ անցկացնելուց հետո տարևերջին մարզիկը կունենա չեմպիոնական գոտու մենամարտ` բավականին լուրջ մրցակցի հետ: Իսկ մինչ այդ, պրոֆեսիոնալ ռինգում 26 ամյա մեր հայրենակից Տիգրան Բարեղամը անցկացրել է հինգ մենամարտ, որոնցից չորսը ավարտվել է Տիգրանի հաղթանակով և մեկ` ոչ ոքի հաշվով:
Armlif.am լրատվական կայքը մեր հայրենակցին առջիկա մենամարտում մաղթում է միայն հաղթանակ: