Search
Close this search box.

Երևանի Ավան-Առինջի շենքերից մեկի վերելակում երեխա է արգելափակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 4-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/5 շենքը հոսանքազրկվել է, 11 տարեկան երեխան մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երեխային դուրս են բերել վերելակից: