Search
Close this search box.

Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին

ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ մարտի 3-ին վաղաժամ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն  Արա Վարդգեսի Ասոյանը:

Բժշկի ինքնազգացողությունն աշխատավայրում վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Նախարար Լևոն Ալթունյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես վշտակցում են  Արա Ասոյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին։

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Արա Ասոյանը ծնվել է 1953թ. հուլիսի 20-ին։

1978թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը,

1985թ.Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։

1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մակական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ ռեանիմատոլոգ։

1981-1985թթ.՝ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան թիվ 1 բժշկական ինստիտուտում ասպիրանտ,

1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն,

1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն,

1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ,

2007թվականից՝ Երևանի Մ.Հերացու  անվան պետական բժշկական համասլարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։

Ավելի քան հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է։

ՀՀ առողջապահության նախարարություն