Search
Close this search box.

Վերացնել բանակ և եկեղեցի․ահա այն, ինչ անում է իշխանությունը

Վահան Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչ է պետք անել ըստ նշմարվող կամ լավ էլ երևացող տրամաբանության, ըստ որի պետք է խուսափել ցանկացած խնդիր հանդիսացող կառույցից, ծրագրից, ինստիտուտի, գաղափարից։
1. Վերացնել ԶՈՒ։ Կարող են լինել ներքին կարգուկանոնը պահպանող Ներքին Զորքեր, մենք հարևանների հետ խնդիր չունենք, ուստի մեզ պետք չեն ԶՈՒ։
2. Վերացնել հայկական ինքնությունը պահպանող/ընդգծող կառույցները, օրինակ`Հայ Դատ, եկեղեցի, սփյուռքի կազմակերպություններ։ Նույնը վերաբերում է մարտունակությունը բարձրացնող կառույցներին, ՎՈՄԱ, Ազատազեն։
3. Հանել Մասիս լեռ զինանշանից, Վերացնել կամ թուլացնել գենոցիդի վերաբերյալ հիշատակումներ
4. Բացառել կամ թուլացնել ցանկացած պահանջատիրական գործընթաց Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ Եղիշե Կիրակոսյանը փայլուն իրականացնում է իր աշխատանքը, բայց չեմ զարմանա, որ նրան բացահայտ սկսեն խանգարել կամ հետ կանչեն
5. Համապարփակ Անվտանգության կոնցեպտից գնալ դեպի առավել բաց, համագործակցող, պետք եղած տեղը զիջող, խնդիրներ չստեղծող, համատեղ արժեքային էլեմենտներ ընդգծող (երգ, կերակուր, այլ), դրսի (երևի Ռուսաստան, բայց նայած իրավիճակից կարա լինի ԱՄՆ, Չինաստան, քրդեր) համատեղ թշնամու դեմ դիրքորոշում ունենալու գծով։
6. Պետական ապարատը պետք է լինի թույլ, անընդունակ արդյունավետ աշխատանքի ռազմավարական զարգացման ուղղություններով, որոնք կարող են դիտարկվել որպես մրցակցային հարևանների համար։ Հիմնական շեշտադրում պետք է դրվի հավատարիմ, այլ ոչ թե արհեստավարժ կադրերի վրա, նամանավանդ ուժային հատվածում։
Hrachya Arzumanian , ինչ կասես? Կարծես կամ եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու քայլն ա մյուսը կամ միջազգային ատյաններում պահանջները հանելու։