Search
Close this search box.

Ես ուժային մեթոդներով կփոխեմ երկրում իրավիճակը. Ժիրինովսկին սպառնում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ընտրվելու դեպքում երկիրը կառավարելու է ամենակոշտ բռնապետական մեթոդներով։ Ըստ նրա՝ ժողովրդավարական պայմաններում անհնար է պատժել բոլոր գողերին ու օրինազանցներին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Ես ուժային մեթոդներով կփոխեմ երկրում իրավիճակը, ես կպատժեմ բոլորին՝ օլիգարխներին ու բոլոր նրանց, ովքեր գողանում են, կվերադարձնեմ արտասահման դուրս բերված գումարները: Իսկ դա անհնարին է անել ժողովրդավարական պայմաններում, ես կսահմանեմ ամենակոշտ բռնապետական կարգերը», – ասել է Ժիրինովսկին:

Բացի այդ՝ ռուս քաղաքական գործիչը պատմել, որ երբ «Ռուսաստանը դառնա հարուստ երկիր»՝ նա կստեղծի երկու հզոր կուսակցություն, և ամեն անգամ այդ կուսակցություններից տարբեր թեկնածուներ կդառնան երկրի նախագահ: