Search
Close this search box.

ՔՊ պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը․ նրա պարզաբանումը

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարներին վիրավորել է, ապա հեռացրել գրառումը։

«Հարգելի՛ ցուցարարներ, աղբամաններով փողոց փակելու փոխարեն ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային։ Ձեր վայրը աղբանոցում է»,- Facebook-ում գրել է ՔՊ-ականը, սակայն հետո հեռացրել է գրառումը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, «սքրինշոթ» է հրապարակել ՔՊ-ականի գրառումից ու գրել. «Հանրային լայն հաշտության օրակարգին ՔՊ-ական այս դեպուտատը պատասխանում է անհանդուրժողականություն հրահրելով։ Լավ չի, աղջի՛կ ջան, հեչ լավ չի։ Ոչ երանի քեզ հետ սուրճ խմողին․ դժվար թե հաջողվի քեզ բան բացատրել»։

Հասմիկ Հակոբյանն իր էջում անդրադարձել է միջադեպին՝ նշելով․ «Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ: Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել

Հ.Գ. Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա:
Նաև կխնդրեմ լրագրող ընկերներիս սա ևս հրապարակել:
Մի բան էլ, հոլովելիս «ա»-ից և «ո»-ից հետո լսվող «յ»-ն գրվում է)) (մեքենաՅին)»,- գրել է նա: