Search
Close this search box.

Բագրատ Սրբազանը՝ Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարության մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ցուցարարների 70 տոկոսը դրամի համար է գնում ցույցերի ասաց՝ առիթ չունեն գալու, ստիպված կաշառել ենք որ գան, մարդիկ չէ՞:

«Դրանք հանցանքներ են, եթե ԱԱԾ-ն կամ այլ ստուգող մարմինները փաստեր ունեն, թող անեն, չունեն փաստեր, ուրեմն իրենք որպես ինստիտուտ չեն գործում։ Այդ մարդկանց հետևից պիտի գնան, ովքեր այդպիսի բաներ են ասում։

Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն»,- նշեց Սրբազանը։

Իսկ այն դիտարկմանը, թե Աղազարյանն է այդպես ասել, նա պատասխանեց, որ ուրեմն Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու, պատասխանատվության։

«Ինչ ասե՞մ, իմիջիայլոց, վարչապետի թեկնածուներից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ կարող է Բագրատ Սրբազանի դիմաց կանգնել, նայել նրա գեղեցիկ աչքերին ու ասել՝ Բագրա՛տ Սրբազան, եթե այստեղ հավաքվածների 70 տոկոսը փողով չէ, քո բոլոր Սրբազաննների, «Հռոմի-մռոմի, կաթոլիկ-մաթոլիկ», սաղի անեծքը թող թափվի իմ ու իմ ընտանիքի գլխին։