Search
Close this search box.

Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը

Ադրբեջանական AzTV հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչո՞ւ չի հրապարակել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։

Հիշեցնենք, որ հեռուստաալիքը շաբաթներ առաջ տարածել էր հարցազրույցի անոնսը՝ նշելով, որ այն եթեր կհեռարձակվի մարտի 28-ին։

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ «այժմ նպատակահարմար չի գտնում այն հրապարակել»։ Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի ներկայացուցիչն ասել է, որ հարցազրույցը կհրապարակվի, իսկ թե երբ՝ հայտնի չէ։ Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ հեռացրել են հարցազրույցի գովազդը բոլոր աքաունթներից, սոցիալական ցանցերից: