Search
Close this search box.

Ուղիղ միացում. Կիրանցում ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին

Կիրանցում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց էր եկել և համոզում էր գյուղացիներին կտրուկ գործողությունների չդիմել և միասին քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն գյուղացիները չցանկացան լսել նրան։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: